Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկուշաբթի օրը այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բուժում ստացող Բագրատ Սրբազանին:

Ըստ մեր տեղեկությունների՝ Վեհափառը երկար ժամանակ հիվանդանոցում է եղել, զրուցել Սրբազանի հետ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Բագրատ Սրբազանի ինքնազգացողությունը վատացել էր ու նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն: Նշենք, որ նախօրեին ArmLur.am-ը զրուցել էր Սրբազան հոր օգնականի՝ Լիդյա Մանթաշյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է Սրբազան հոր ինքնազգացողությունը հիմա։

Մեզ հետ զրույցում Սրբազան հոր օգնականն ասել էր․

«Սրբազանը շատ լավ է իրեն զգում, ինքն իրեն առաջին օրվանից էլ լավ է զգացել, այնպես չի, որ վատացել ա ու տարել են իրեն հիվանդանոց։ Առողջական խնդիրներ է ունեցել, հիմա ամեն բան լավ է։ Հիվանդանոցից դուրս չի գրվել, սիստեմաներ է ստանում, դեռ հիվանդանոցում է։ Բժիշկներն են ցանկացել, ասել են 1 շաբաթ մնա իրենց մոտ՝ հասկանալով իր ծանրաբեռնվածությունն ու գրաֆիկը, որ հետագայում արդեն ակտիվ փուլ մտնի, հանգիստ լինի»։

Սոնա Գրիգորյան