Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
«Որդիական սիրով շնորհավորում ենք Նորին Սրբությանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
Մեր աղոթքն է առ Բարձրյալն Աստված, որ Տերը զորակից լինի Հայոց Հայրապետին քրիստոսաշավիղ նվիրական առաքելության մեջ:
Ի սրտե մաղթում ենք կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ ու արդյունաշատ հովվապետություն այս դժվարին օրերին հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը' ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն մեր Հայրենիքի»։