«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Տարեմուտի շեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով եւ Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս:
Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ եւս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները եւ կորուստների ցավը, նաեւ՝ ամսավերջի այս օրերին: Ականատես եղանք եւ սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները: Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության: Անցնող տարում հաղթահարեցինք նաեւ ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին:
Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդը Աստծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց, ի սփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիգ կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը: Հայրենիքում եւ սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առ հայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարօր, լուսավոր ներկան ու ապագան: Գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարեւորեցին իրենց հոգեւոր աճը, զորացրեցին իրենց հավատքն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր Եկեղեցու ընդարձակվող գործունեությունը: Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսեւորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը եւ ունենա ներուժը՝ հաղթանակներ կերտելու:
Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից: Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով, հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման եւ օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը եւ ի սփյուռս աշխարհի մեր ազգային եւ եկեղեցական անդաստանի շենացմանը: Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղյալներին եւ կարոտյալներին: Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում: Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը:
Համայն հայոց հոգեւոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղոթքն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը ի սփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված Մեր քաջարի զավակների եւ ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին: Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն՝ Մերձավոր Արեւելքին, Սիրիային, Իրաքին:
Թող մեր Փրկչի առատ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից եւ ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ:
Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով:
Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ:
Շնորհավոր նոր տարի:
Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը. Ն.Ս.Օ.Տ.Տ . Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` Ամանորի կապակցությամբ
15:17 - 1.Հունվար.2017
Առաջարկում ենք նաև
21/09/14 15:45
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը
21/09/24 16:04
ՀՀ-ն այսօր էլ առերեսվում է մարտահրավերների․ռացիոնալ հաղթահարումից է կախված պետության անվտանգությունը
21/09/23 14:25
Անելանելի թվացող այս ծանր իրավիճակում չկա այլ ճանապարհ, քան համազգային համախմբումը. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը
21/08/23 11:00
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
07/04/23 14:25
Աստվածամայրը գալիս է գոտեպնդելու և մխիթարելու մեր հայոց բոլոր մայրերին ու աղջիկներին. Արցախի թեմի առաջնորդ
13/02/23 10:30
Հայ առաքելական եկեղեցին տոնում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին՝ Տրնդեզը կամ Տեառնընդառաջը
10/12/18 16:07
«Աղոթում ենք, որ Տերը հաջողություններ պարգևի նորընտիր խորհրդարանի աշխատանքներին». Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը
27/09/18 10:45
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում ներկա է գտնվել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մատուցվող աղոթքին
09/05/18 10:47
Մեր ժողովրդի զավակները լի են հայրենիքի սահմանները պաշտպանելու վճռականությամբ. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը
16/04/17 15:37
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան