Օրեր առաջ Գագիկ Ծառուկայնն աշխատանքային այցով մեկնել էր Լիբանանի Հանրապետություն, որտեղ հանդիպում էր ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ անչափ մտահոգված է պատերազմի մեջ գտնվող Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների ճակատագրով և եկել է Վեհափառ Հայրապետի մոտ խնդրի վերաբերյալ նրա տեսակետը լսելու և օրհնությունը ստանալու համար:
Գագիկ Ծառուկյանը սիրահայերին օգնելու նպատալու նպատակով առաջարկել է ստեղծել հիմնադրամ: Որոշում է կայացվել որ առաջիկայում քննարկել սիրահայերին մտահոգող առաջնահերթ խնդիրներներն ու դրանք կներկայացնել Գագիկ Ծառուկայն բարեգործական հիմնադրամին:
Երեկ նույն հարցի վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն Էջմիածնում հանդիպում է ունեցել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվել է պատերազմի մեջ գտնվող Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների իրավիճակն ու նրանց օգնություն ցուցաբերելու ուղիները: