Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առաջարկում եմ Մայր Աթոռին առաջիկա իսկ օրերին կազմակերպել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցն Արցախի թեմ։
 
Այդ քաջալերական այցը մեծ հույս և հավատ կարթնացնի Արցախի մեր բազմաչարչար հայրենակիցների ու համաքաղաքացիների սրտում։ Այն բեկումնային կարող է դառնալ ամբողջ հայությանը կաթվածահար վիճակից հանելու և ի գործ մղելու տեսանկյունից ևս, ինչպես նաև շատ ուրիշ առումներով։
 
ԱՆՀԱՄԱՉԱՓ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄՆ Է։ Այս դիպուկ քայլով, կարծում եմ, մեծապես շահած ենք դուրս գալու որևէ պարագայում։
Կարելի է կանխատեսել մեր եկեղեցու և անձամբ Վեհափառի դեմ առավել ուժգին հարվածներ տեղեկատվական դաշտում՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից։ Հայ ժողովուրդը դրան էլ պետք է պատրաստ լինի։ Թշնամու սադրանքների ալգորիթմը վերծանված է։
 
Հ.գ. Եվ տեսնենք, թե ո՞վ է փորձելու արգելել Վեհափառ Հայրապետին այցելել իր հարազատ հոտին»։