Ամենայն հայոց կաթողիկոս պատրիարք Գարեգին 2-րդը չորեքշաբթի օրը հարավկորեական Պուսանում Եկեղեցական համաշխարհային խորհրդի բացմանը կոչ է արել ակտիվացնել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ուղղված ջանքերը, որոնց հալածում են քրիստոնեական հավատին պատկանելու համար. մեջբերում է РИА Новости-ն:
Այդ հարցը բարձրացրել է նաև Եկեղեցական համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Օլաֆ Թվեյթը և խորհրդին մասկանցող մի շարք այլ պատվիրակներ Սիրիայից և Եգիպտոսից:
«Մենք խորապես ցնցված ենք մեր քույրերի և եղբայրների տառապանքներից: Վերջին տարիներին մենք առավել հաճախ ենք ականատես լինում արմատականների կողմից նրանց հալածանքներին միայն նրա համար, որ վերջիններս քրիստոնյա են: Քրիստոնյաները Մերձավոր Արևելքում տանջանքների են ենթարկվում մեր օրերում: Մեր հնարավորությունների մեջ է մեր երկրներում և այս ասամբլեայի շրջանակներում միավորել մեր ձայները և գործողությունները բռնության կանխման և տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»,-ասել է կաթողիկոսը: