Վեհափառ Տեր, մեծ էր մեր զարմանքը, երբ սփյուռքահայ ուսանողների մի խումբ Մայր Աթոռի թանգարան ուղեկցելիս ականատես եղանք մի գնացուցանակի, որտեղ հայաստանցի այցելուների համար սահմանված էր 500 դրամ, իսկ սփյուռքահայերի՝ 1500: Մեր հարցադրմանն ի պատասխան, Մայր Աթոռի թանգարանի պատասխանատուներից մեկը պատճառաբանեց, թե սփյուռքահայերն այլ երկրի քաղաքացիներ են:
Վեհափառ Տեր, Հայրենիք-Սփյուռք միասնությանն ուղղված Ձեր ջանքներն արժանավույնս և որդիական ուրախությամբ գնահատելով՝ հայտնում ենք մեր տարակուսանքն առկա հոռի երևույթի հանդեպ, քանզի հայաստանցի և սփյուռքահայի միջև տարանջատումը պատիվ չէ մասնավոր հաստատությանն անգամ, ուր մնաց Հայի հավաքական կերպարի և ազգի հոգևոր միասնության խորհրդանիշ ու Կենտրոն Մայր Աթոռի համար:
Մեր խնդրանքն ենք ուղղում Ձեզ՝ հորդորելով վերացնել այս թեկուզ և աննշան, սակայն ամոթաբեր փաստը:
Որդիական խնորահությամբ մատչիմք ի համբոյր Ձերդ օծեալ Սուրբ աջոյ


Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Սարգիս Տխրունի ուսանողական-երիտասարդական միության մամլո դիւան