2014 թվականի Ձմեռային օլիպիական խաղերը հյուրընկալող ռուսական Սոչի քաղաքն աննախադեպ նախապատրաստթյուններ է տեսել սպորտային համաշխարհային իրադարձությանն ընդառաջ: CNN-ը փորձել է բացահայտել, թե ինչպես է քաղաքը պատրաստվում Օլիմպիական խաղերին' զարմացնելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանող իր հյուրերին: Ներկայացնում ենք Սոչիի առանձնահատկությունները:
Սոչին հայտնի է իր նախագահական ամառանոցներով: Յուրաքանչյուրն, ով «իրենից ինչ-որ բան է ներկյացնում», ձգտում է ամառանոց գնել այնտեղ: Քաղաքը մեծ վայելում ձեռք բերեց, երբ կոմունիստական առաջնորդ Իոսիֆ Ստալինը 1930-ական թվականներին ամառանոց կառուցեց այնտեղ: Դրանից ի վեր բոլոր ռուսական ղեկավարները, այդ թվում' ՌԴ ներկայիս Նախագահ Վլադիմիր Պուտինը, պարտադիր Սոչիում իրենց ամառանոցն են գնում:
Հաջորդ զարմանալի փաստն այն է, որ իրականում Սոչիի օլիմպիական խաղերն անցկացվելու են քաղաքի տարածքից դուրս: Մարզիկները մրցելու են Ադլերում:
Օլիմպիական խաղերի ընթացքում քաղաքի բարերում և ռեստորաններում չի թույլատրվի ծխել: Ծխախոտի վաճառքը և ծխելն արգելվելու են հասարակական վայրերում, բացառությամբ դրա համար նախատեսված հատուկ վայրերի: Սա իսկական փորձություն է երկրի բնակիչներ համար, որի չափահաս բնակչության 60 տոկոսը ծխող է: Հնարավոր չէ գտնվել Ռուսաստանում և մոտակայքում կրակայրիչ չգտնել: Հոկտեմբերին, օրինակ, դա օնգեց արագորեն վառել մարած Օլիմպիական կրակը: Սակայն Օիլիմպիական կոմիտեն հանձն է առել իրականացնել ծխախոտից ազատ միջոցառում:
Հետաքրքրական փաստն այն է, որ Սոչիում համասեռամոլների բարեր կան և դա այն դեպքում, երբ Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովի համաձայն' քաղաքում համասեռամոլներ չկան: Օրինակ' «Կաբարե Մայակ» կոչվող ժամանցի վայրը կեսգիշերային շոուներ է անցկացնում համասեռական կաբարե-երգիչների կատարմամբ:
Սոչիում են մարզել տիեզերք թռած առաջին շիմպանզեին: 1983 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի կողմից տիեզերք ուղարկված առաջին կապիկներին մարզել են հենց Սոչիում:
Հայերի համար ամենահետաքրքիր փաստն այն է, որ Օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվող խոհանոցը կարող է հայկական կամ վրացական լինել: Բանն այն է, որ Սոչիի բնակչության 20 տոկոսը հայեր են, ինչպես նաև այն շատ մոտ է Վրաստանին, և քաղաքի խոհանոցում լայնորեն օգտագործվում են հայկական և վրացական ուտեստներ:
Սոչիում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեծ թվով մշակութային արժեքներ: Այնտեղ է գտնվում Եվրոպայի ամենամեծ հատուկ պահպանվող տարածքներից մեկը, ուր պահվում են 30 տեսակի էնդեմիկ կաթնասուններ' կովկասյան բիզոնը, պարսկական հովազը, որ 2014 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի թալիսմանն է:
Եվ վերջապես, որ թեև Ռուսաստանն աշխահին լայնորեն հայտնի է իր օղով, սակայն Սոչի քաղաքում մարդիկ հաճախ նախընտրում են վրացական «ճաճա» կոչվող ալկոհոլային խմիչքը: