Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունը մեծ կասկածներ է հարուցում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության վերաբերյալ. հայտնում է gazzeta.ru-ն:
«Նորից Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու ամիս անց նոր պայթյունը առաջացնում է մտավախություններ, որ իսլամիստ ահաբեկիչները կարող են հարձակում գործել ձմեռային Օլիմպիադայի ընթացքում, որը Ռուսաստանը պատրաստվում է անցկացնել Սոչիում»,- գրում է gazzeta.ru-ն' վկայակոչելով The Telegraph-ին:
Հիշեցնենք, որ հունիսին չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը իր ահաբեկիչներին կոչ էր արել կենտրոնանալ անցկացվելիք Օլիմպիադայի վրա: