Հյուսիսկովկասյան իսլամիստ գրոհայինների չեչեն առաջնորդ Դոկու Ումարովը համացանցում ուղերձ է հրապարակել, որում կոչ է անում իր համախոհներին բոլոր ջանքերը գործադրել 2014թ. Սոչիի օլիմպիական խաղերը ձախողելու նպատակով, փոխանցում է Reuetrs-ը:
Ումարովը հայտարարել է, որ Հյուսիսային Կովկասի սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա հարձակվելու արգելքը չեղյալ է հայտարարվում:
«Մեր կողմից ցուցաբերած խաղաղասիրական նախաձեռնությունը՝ Ռուսաստանի տարածքում մարտական գործողությունները դադարեցնելու հարցում, Մոսկվան ընկալեց որպես թուլության ցուցաբերում, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում: Անհավատները միայն խստացրին խաղաղ մուսուլմանների նկատմամբ հալածանքները և սկսեցին սպանել խաղաղ բնակիչներին»,-ասել է Ումարովը Кавказ-центр կայքում տեղակայված հոլովակի մեջ:
Ռուսները ցանկանում են Օլիմպիադան անցկացնել մեր նախնիների ոսկորների վրա, հայտարարել է նա և կոչ արել գործադրել Ալլահի կողմից թույլատրված բոլոր միջոցները՝ դրա դեմ պայքարելու համար: