Չեչնիայի ղեկավարի պաշտոնակատար Ռամզան Կադիրովը Անկարային կոչ է արել Ռուսաստանին հանձնել չեչեն ահաբեկիչներին, որոնք թաքնվում են Թուրքիայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

 

«Եթե թուրքական իշխանություններին պետք են այդ ահաբեկիչների տվյալները, ապա ես կարող եմ հերթական անգամ դրանք հայտնել»,- հայտարարել է Կադիրովը՝ թվարկելով մոտ մեկ տասնյակ մարդկանց անուններ: «Այդ անձինք իրենց արտոնյալ են զգում «թուրքական ափին»,- հավելել է նա:

 

Կադիրովի խոսքով՝ ինքն արդեն թուրքական կողմին զգուշացրել է չեչենական արմատներ ունեցող այդ անձանցից բխող սպառնալիքի մասին, սակայն նրանք միայն խոստումներ են տվել արտահանձնման մասին. «Խնդիրը լուծված չէ, քանի դեռ արտերկրում են գտնվում Չեչնիայից փախած հատուկ վտանգավոր ահաբեկիչները»: