Միջազգային հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին լիովին ճանաչել Ուկրաինայի արեւելքում հակամարտության ավարտին հասնելու սեփական պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, Մոգերինին մասնավորապես ասել է. «Ուկրաինայի հարավում խաղաղության հաստատմանն ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Ռազմական գործողությունների էսկալացիան բերեց բազմաթիվ մարդկանց մահվան, ինչպես խաղաղ բնակիչների, այնպես էլ զինվորների»:

 

ԵՄ Գերագույն հանձնակատարը քննադատել է այն հայտարարությունները, որոնք խեղաթյուրում են Ուկրաինայում իրավիճակի իրական պատկերն ու դրդում են ատելության եւ բռնության շարունակմանը: «Այդ հայտարարությունները չեն նպաստի իրավիճակի կայունացմանը»,- ասել է Մոգերինին:

 

Նրա հայտարարությունից մի քանի ժամ առաջ ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել էր, որ անջատողականները մտադիր չեն այլեւ հաշտության մասին քննարկումներ անցկացնել Կիեւի հետ:

 

Միաժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Ուկրաինային հրադադարի ռեժիմի խախտան եւ Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկման առնչությամբ:

 

Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի պատասխանել իր նամակին, որտեղ նա առաջարկում էր ծանր զրահատեխնիկան տեղակայել այնպիսի հատվածում, որտեղից դիպուկահարները չեն կարողանա կրակ արձակել խաղաղ բնակիչների ուղղությամբ: «Արդյունքում կողմերն ունեն տասնյակ զոհեր ու վիրավորներներ: Նրանց թվում ոչ միայն զինվորականներ են, այլեւ խաղաղ բնակիչներ' երեխաներ, ծերեր, կանայք»,- ասել է Պուտինը: