Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը բարձր է գնահատել Դմիտրի Պեսկովի խոսքերը այն մասին, թե երբ կվերսկսվեն խաղաղ բանակցությունները երկրների միջև։ Նա Ռուսաստանին վեց պատասխան պահանջ է ներկայացրել, գրում է Politika strany-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղարը խորհուրդ էր տվել Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչներին համաձայնել ռուսական պայմաններին։ Նա նշել է, որ Կիևը «պետք է ևս մեկ անգամ հասկանա մեր բոլոր պայմանները», հաղորդում է 360 հեռուստաալիքը։ Փաստաթուղթը շատ առումներով արդեն համաձայնեցված է, մնում է միայն ստորագրել այն։ Ի պատասխան՝ Պոդոլյակը Ռուսաստանին Ուկրաինայի կողմից վեց պայման է առաջադրել, որպեսզի երկրների միջև խաղաղություն տիրի.
1. Անհապաղ զինադադար,
2. Ռուսական զորքերի դուրսբերում ուկրաինական տարածքներից,
3. «Առևանգված» քաղաքացիների վերադարձ,
4. Ռազմական հանցագործների արտահանձնում,
5. Հատուցումների վճարում,
6. Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում:
Նրա խոսքով' Դմիտրի Պեսկովը «կարող է չանհանգստանալ». Կիևի և Մոսկվայի միջև այս պայմանները, անկասկած, ապագայում կամրագրվեն խաղաղության նոր համաձայնագրում։