Բազմաթիվ վերլուծաբաններ փորձել են հասկանալ Ղարաբաղյան հակամարտության սրման պատճառները: Նրանց մեծ մասը ներկայացրել է բախումների պատճառների հավասարակշռված և խելամիտ վերլուծություն: Սակայն, որոշ վերլուծաբաններ հաշվի չէին առել պատմական և ռեգիոնալ դինամիկան, իսկ դրա փոխարեն գլորվել են դեպի ոչ պատշաճ հակառուսական հռետորություն՝ Սառը պատերազմի ոգով: Նրանք հայտարարեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը դավադրության արդյունք է, որը Կրեմլում պատրաստվել է անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից: Վերջին ժամանակներս նման մեկնաբանություններ, ցավոք, հաճախ են հայտնվում լրատվամիջոցներում՝ ստվեր գցելով իրական իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունենում աշխարհի շատ անհանգիստ հատվածում, և այդ ամենը խանգարում է իսկապես մտահոգ ամերիկյան մեկնաբաններին հասկանալ, թե ինչ է այնտեղ կատարվում:

 

 

Վերլուծաբան Սվանտե Կոռնելը, ով հրապարակում է իր հոդվածները The Wall Street Journal-ում, ասել է, որ հենց Պուտինն է հրահրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը: Ըստ նրա, Պուտինը փորձել է օգտագործել այս հակամարտությունը՝ Ադրբեջանի կառավարության դիրքերը թուլացնելու նպատակով:

 

 

The Washington Post պարբերականում հայտնվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հոդվածը, որում նա նշել է, որ Պուտինը «օգտագործում է իրավիճակը» և «հետագա ճգնաժամերի հիմք դնում, մինչ Վաշինգտոնը կողքից է հետևում»: Իր հոդվածում նա նաև ակնարկել է, որ Պուտինը հնարավոր է հուշել է Լեռնային Ղարաբաղում տեղական ռազմական հրամանատարներից մեկին, որպեսզի նա բռնկի հակամարտությունը՝ փորձելով հասնել նեղ քաղաքական նպատակներին: Դա բավականին հետաքրքիր տեսություն է այն մարդու համար, ով, ինչպես գրում է The Wall Street Journal-ը, աջակցում էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանում 2008 թ. պատերազմի նախօրյակին:

 

 

Հարկ է նշել, որ Կոռնելիի և Մեթյու Բրայզայի օրինակին հետևելով՝ Սահակաշվիլին նույնպես ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը «շատ նման է Ռուսաստանի սադրանքին»:

 

 

Մինչդեռ, չնայած այդ հռետորությանն ու ինտրիգներին, արդյո՞ք Մոսկվան ցանկանում է հասնել Լեռնային Ղարաբաղի լուրջ հակամարտությանը: Այդ հարցի պատասխանը շատ պարզ է՝ ոչ:

 

 

Ընդհակառակը, Ռուսաստանը չափազանց շահագրգռված է այդ տարածաշրջանում կայունության պահպանմամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ամբողջ Կովկասը քաոսի մեջ կնկղմվի, ինչը Ռուսաստանի ազգային անվտանգության համար լուրջ խնդիրների կհանգեցնի: Ավելին՝ նման հակամարտությունը կարող է ներգրավել Ռուսաստանին՝ Թուրքիայի հետ ուղղակի հակամարտության մեջ, և որպես հետևանք՝ ՆԱՏՕ-ի հետ: