Չեխական լրատվամիջոցներն ուսումնասիրել են Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

 

Մոսկվան ընդլայնում է իր ազդեցության ոլորտը: Պուտինը հեռախոսով է պայմանավորվել Ղարաբաղում հրադադարի շուրջ: Ռուսաստանն ակտիվորեն ներգրավված է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում: Կողմերը պնդում են, որ վերջերս տեղի ունեցած բռնի բախումներին վերջ տալու հարցում Մոսկվան կենտրոնական դերն է խաղացել, գրում է «Aktuálně» օնլայն թերթը:

 

Ըստ պարբերականի, երկու երկրների նախագահները դիմել են Վլադիմիր Պուտինին՝ որպես իրենց վեճի արբիտրի: Ռուսաստանի ակտիվ դիվանագիտությունն այժմ լիովին համահունչ է Կրեմլի ներկայիս քաղաքական գծին: Այն փորձում է պնդել իր ազդեցությունն ամենուրեք, որտեղ է շատ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ներկայությունը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ողջունել են զինադադարը և կոչ արել երկու կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը, հաղորդում է EuroZprávy գործակալությունը:

 

Սակայն, Լեռնային Ղարաբաղում նույնիսկ հրադադարի մասին հայտարարությունից հետո լիարժեք խաղաղության չի հաստատվել: Ադրբեջանական բանակը շարունակում է կրակել հայկական դիրքերի վրա: Ղարաբաղի ստորաբաժանումները պատասխանում են այդ հարձակումներին, հավելում են լրատվամիջոցները:

 

Ռուսաստանի ղեկավարը խոստացել է, որ Մոսկվան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավիճակի նորմալացումը երաշխավորելու համար, հաղորդել է Կրեմլը: Քայլերից մեկը Մեդվեդևի այցն է Երևան և Բաքու: Միևնույն ժամանակ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Գերմանիա՝ կանցլեր Անգելա Մերկելի և արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ բանակցությունների համար, հաղորդում է EuroZprávy-ն: