Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն հանդես է եկել հերթական հակահայկական սադրիչ հայտարարությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Փաշազադեն հայտարարել է, թե Ադրբեջանում որոշ կրոնական ծայրահեղական ուժեր են գործում, որոնց հետքերը, իբր, տանում են Հայաստան:
«Նրանք Ադրբեջան են ժամանում տարբեր դիմակի տակ, այդ թվում' որպես թաքվիրականներ (իսլամի աղանդ)», -ասել է նա: Հակահայկական սադրանքով Փաշազադեն հերթական անգամ մոլորեցրել է սեփական ժողովրդին այն բանում, որ իբր, Հայաստանում իսլամական աղանդներ են գործում: