Ռուսաստանի վաչապետ Դմիտրի Մեդվեդևը հաստատել է, որ նախքան Սոչիի Օլիմպիադան ծախսվել է մոտ 50 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Ըստ վարչապետի՝ այս գումարը ծախսվել է այն բարդ ենթակառուցվածքային հիմնախնդիրների լուծման համար, որոնք կուտակվել էին տասնամյակներ շարունակ:
CNN-ի թղթակցի ուղղած այն հարցին, թե արդյոք խելամիտ է 50 միլիարդ դոլար ծախսել Սոչիի զարգացման համար, Մեդվեդևը պատասխանել է, որ տարածաշրջանի զարգացման համար միանշանակ խելամիտ է: