Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը հանձնարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին ձևավորել երկրի նոր կառավարությունը: Մեյի հանդիպումը թագուհու հետ Բուքինգհեմյան պալատում հաջորդել է Դեյվիդ Քեմերոնի հետ Մեծ Բրիտանիայի միապետի հանդիպմանը, որի ընթացքում վերջինս ընդունել է Քեմերոնի ներկայացրած հրաժարականի դիմումը:

 

Բուքինգհեմյան պալատում ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր' «Դաունինգ սթրիթ 10», որտեղ տեղի կունենա «միջուկային ճամպրուկի» բանալիների փոխանցումը նոր վարչապետին: Մեյը դարձավ բրիտանական պատմության երկրորդ կին վարչապետը. առաջինը Մարգարեթ Թեթչերն էր' «երկաթյա լեդին», ով Չերչիլից հետո ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր:

 

Պահպանողական կուսակցության մեջ լիդերության մրցակցությունը սկսվեց այն բանից հետո, երբ Դեյվիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարական տալու իր մտադրության մասին' կապված հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների հետ, որի արդյունքում բրիտանացիների 52 տոկոսը կողմ քվեարկեց Եվրոպական միությունից դուրս գալուն: