Հետաքրքրական խոստովանություն է արել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ուսումնասիրելով ընտանեկան արխիվներն ու իր նախնիների պատմությունը' Կեմերոնը հայտնաբերել է, որ ինքն ու ռեալիթի շոուների աստղ ամերիկահայ Քիմ Քարդաշյանը զարմիկներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Daily Mail-ը, երբ Քեմերոնին հարցրել են՝ արդյոք նա հետեւո՞ւմ է Քարդաշյանների ընտանիքին, վարչապետն ասել է' ոչ ու հարցրել. «Իսկ դուք գիտեի՞ք, որ ես և նա (Քիմ Քարդաշյանը-խմբ.) զարմիկներ ենք››: Պարզվում է, նրանց միավորում է 1555 թվականին ծնված Ուիլյամ Սպենսերը, որի 13-րդ շառավիղներն են Քեմերոնն ու Քարդաշյանը: Երբ վարչապետին հարցրել են' արդյոք հնարավո՞ր է, որ երկու հայտնի ընտանիքները միավորվեն, Քեմերոնն ասել է. «Դա հրաշալի կլիներ, շնո րհակալություն»:
Քարդաշյանն իր անցյալի մասին այս նոր բացահայտմանն առայժմ չի արձագանքել:
Երբ Քարդաշյանը հրապարակել էր«Կոտրել ինտերնետը» ֆոտոշարքը, Քեմերոնն ասել է, որ զարմանում է, թե ինչու են բոլորը խոսում Քարդաշյանի մասին, քանի որ նա այդքան էլ գեղեցիկ մարմին չունի: