Մեծ Բրիտանիան կողմ է, որպեսզի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները խստանան ընդհուպ մինչև Ռուսաստանին «Մեծ ութնյակ»-ի անդամությունից հեռացնելը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Քեմերոնն ասել է, որ այդ թեմայով արդեն զրուցել է Ուկրաինայի վարչապետ Պյոտր Պորոշենկոյի հետ եւ նա շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայից' առաջնորդության համար:

 

«Մենք հանդես կգանք Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցների եւ ճնշումների մեծացման օգտին եւ դա կսկսենք երկիրը «Մեծ ութնյակ»-ից հեռացնելով: Մոտ օրերս մենք կքննարկենք «յոթնյակ»-ի հետագա քայլերը»,- նշել է Քեմերոնը' հավելելով, որ «Մեծ ութնյակ»-ը վերածվեց «յոթնյակի», երբ 2014թ. երկրները հրաժարվեցին մասնակցել Սոչիում կայանալիք հանդիպմանը եւ առանց Ռուսաստանի հավաքվեցին Բրյուսելում: Նման որոշում էր կայացվել Ղրիում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում:

 

Քեմերոնի հայտարարության առնչությամբ մեկնաբանություն է կատարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանին ոչ ոք չի կարող հեռացնել «Մեծ ութնյակ»-ից, քանի որ այն ընդամենը ակումբ է, որտեղ հավաքվում են աշխարհի գերտերությունների ղեկավարները' քննարկելու համար ընթացիկ հարցեր:

 

Լավրովը շեշտել է, որ գոյություն չունի որեւէ մեխանիզմ, համաձայն որի այս կամ այն պետությանը հնարավոր լինի ընդգրկել կամ հեռացնել այդ կազմից:

 

Ներկա դրությամբ' «Մեծ յոթնյակ»-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Իտալիան: