Ռուս ընդդիմադիր Գարի Կասպարովը մարտի 4-ին՝ Սենատում կայացած լսումների ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մեկուսացումն ու զենքի մատակարարումներով աջակցի Ուկրաինային: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ը:

 

 

«Անհնար է պայմանավորվել քաղցկեղային ուռուցքի հետ»,- շախմատի աշխարհի նախկին չեմպիոնի խոսքերն է մեջբերում AFP գործակալությունը: «Ինչպես և քաղցկեղային ուռուցքը, Վլադիմիր Պուտինն ու նրա էլիտաները պետք է հեռացվեն»:

 

 

Ընդդիմադրի խոսքով՝ անհրաժեշտ է ստիպել Պուտինին աջակցող ռուս օլիգարխներին՝ շրջվել նրանից այն սպառալիքի ներքո, որ այլապես իրենք անձամբ կհայտվեն խաղից դուրս:

 

 

Կասպարովը Պուտինի վրա է բարդել ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը: «Պուտինն ու նրա էլիտաները կարծում են, որ իշխանության ղեկին անցկացրած 15 տարիներից հետո իրենց համար անհնար ոչինչ չկա, չկա այնպիսի կարմիր գիծ, որը նրանք չեն կարող անցնել»,- հայտարարել է Կասպարովը:

 

 

Սենատի լսումների թեման եղել է «Ռուսական ագրեսիան Արևելյան Եվրոպայում»: Խոսքը եղել է Ուկարինայի արևելքում ոչ միայն ուկրաինական բանակի և ռուս անջատողականների դիմակայության մասին, այլև Մոլդովայում ու Վրաստանում տիրող լարված իրավիճակի: Որպես հյուր լսումներին մասնակցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: