Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ հուլիսի 13-ին պաշտոնաթողության դիմում կտա թագուհուն:

 

Նրա խոսքով՝ ինքը հուսով է, որ արդեն նույն օրվա երեկոյան նոր վարչապետը կարող է ձեռնամուխ լինել պարտականությունների կատարմանը: Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ այդ պաշտոնի միակ թեկնածուն մնացել է ներքին գործերի նախարարության ղեկավար Թերեզա Մեյը:

 

Երեք մյուս հավակնորդների՝ իրենց թեկնածությունները հանելուց հետո Թերեզա Մեյի միակ մրցակիցը՝ Անդրա Լեդսոմը, հուլիսի 11-ին հրաժարվել է շարունակել պայքարը Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի համար: