Մեծ Բրիտանիան գրեթե երեք անգամ կնվազեցնի երկիր ժամանող ներգաղթյալների թվաքանակը, եթե պահպանողականները շահեն մայիսի սկզբին նշանակված խորհրդարանական ընտրությունները: Դա, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, խոստացել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:

 

Վիճակագրության ազգային վարչության տվյալներով, 2014 թվականի սեպտեմբերի դրությամբ, մեկ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիա ժամանած ներգաղթյալների թիվը կազմել է 298 հազար: Սա ռեկորդային ցուցանիշ է այն որպես վարչապետ Քեմերոնի պաշտոնավարույթան ժամանակաշրջանում:

 

«Բրիտանիան հսկայական ճնշման է ենթարկվում, քանի որ ներգաղթի մակարդակը երկար ժամանակ մնում է չափազանց բարձր մակարդակի վրա: Դուք դա նկատում եք դպրոցների բեռնվածությամբ, առողջապահության հիմնարկներում գոյացող հերթերով: ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել բոլոր նրանց, ովքեր դրանից անհանգստացած են. ես լսում եմ ձեզ, ես տեսնում եմ ձեր անհանգստությունը, ես հասկանում եմ ձեր ցանկությունները»,- ասել է Քեմերոնը Telegraph թերթին տված հարցազրույցում:

 

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ վարչապետը խոստովանել է, որ օպտիմալ Է համարում ներգաղթի՝ տարեկան տասնյակ հազարներով չափվող ցուցանիշը:

 

«Այո, դրան սահման կա: Կարծում եմ, որ հարյուր հազարից ցածր մակարդակ ներգաղթի ընդհանուր ծավալի նվազեցումը ճիշտ նպատակ է: Դա այն է, ինչին ես ուզում եմ հասնել»,- հավելել է վարչապետը: