Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ:
Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։
Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.
Աշոցքում՝ -29.1°C
Ապարան լճային՝ -25.2°C
Ճամբարակում՝ -23.6°C
Սիսիանում՝ -23.3°C
Գավառում՝ -23.0°C
Հրազդանում՝ -22.5°C
Գյումրիում՝ -21.4°C
Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C
Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C:
Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։