Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը շոտլանդացի ազգայնականներին առաջարկել Է մասնակցել երկրում իշխանության տարածաշրջանային մարմիններին լիազորությունների փոխանցման գործընթացի շարունակման շուրջ բանակցություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիտանական կառավարության ղեկավարը հայտարարել Է՝ ամփոփելով Շոտլանդիա յի անկախության շուրջ հանրաքվեի արդյունքները, որում հաղթանակ են տարել Մեծ Բրիտանիայի միասնության կողմնակիցները:

 

Նրա խոսքով՝ Շոտլանդիայի ազգայնական կուսակցության առաջնորդ Ալեքս Սալմոնդն ընդունել Է իր առաջարկը: «Ես հենց նոր խոսում Էh Ալեքս Սալմոնդի հետ՝ նրան շնորհավորելով լարված արշավի անցկացման կապակցությամբ: Ուրախ եմ, որ ՇԱԿ-ը կմիանա իշխանության հետագա փոխանցման շուրջ բանակցություններին»,- նշել Է Քեմերոնը:

 

Վարչապետը նաեւ հայտարարել Է, որ Շոտլանդիայի իշխանությունների լիազորությունների ընդլայնման մասին որոշումը պետք Է ընդունի բրիտանական խորհրդարանի նոր կազմը, որը կձեւավորվի 2015 թվականի ընտրությունների արդյունքներով: Բացի այդ, վարչապետը խոստացել Է ավելի լայն լիազորություններ տրամադրել Շոտլանդիային, ինչպես նաեւ Ուելսին, Անգլիային եւ Հյուսիսային Իռլանդիային: Նա նշել Է, որ իր կառավարությունը կկատարի հարկերի, բյուջետային ծախսերի եւ սոցիալական ապահովության ոլորտում Շոտլանդիայի խորհրդարանին նոր լիազորություններ փոխանցելու իր կառավարության պարտավորությունները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: