Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը խոստացել է պաշտոնաթող լինել, եթե վերընտրվելու դեպքում չկարողանա հանրաքվե անցկացնել Եվրամիությունից դուրս գալու հարցի շուրջ, տեղեկացնում է Independent թերթին:
Իր Պահպանողական կուսակցության կողմնակիցների հետ հեռախոսազրույցի ընթացքում նա ասել է, թե «սակարկություններ չի անելու հանրաքվե անցկացնելու խոստման կամ դրանից հրաժարվելու հարցում», նշել Է հրատարակությունը:
«Ես չեմ գլխավորի կառավարությունը, եթե չկարողանամ կատարել մեր խոստումը»,- ընդգծել Է Քեմերոնը:
Ավելի վաղ նա հայտարարել Է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ հանրաքվեն կկայանա 2017 թվականին, եթե պահպանողականները հաղթանակ տանեն 2015 թվականի ընտրություններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: