«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի ենթադրյալ որդին խոստացել է վրեժխնդիր լինել Միացյալ Նահանգներից հոր մահվան համար, հայտնում է Associated Press-ը։
Գործակալության համաձայն՝ համացանցում տեսագրություն է հայտվել, որում Համզա բեն Լադենը հայտարարում է, որ բոլոր ամերիկացիներին պատասխանատու է համարում Վաշինգտոնի որոշումների համար։ «Ալ Քաիդա»-ի նախկին պարագլխի որդին նաև խոստացել է, որ ահաբեկչական խմբավորումը կշարունակի Միացյալ Նահանգների դեմ «սրբազան պատերազմ» վարել , հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ ձեր կողմից Աբոթաբադում կատարված հանցագործությունն անպատիժ կմնա»,- նշել է Համզա բեն Լադենը։
Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011թ. մայիսին Պակիստանի Աբոթաբադ քաղաքի արվարձանում ԱՄՆ հատուկջոկատայանների իրականացրած գործողության արդյունքում։ Փորձաքննությունների ավարտից հետո ահաբեկչի մարմինը թաղվել է ծովում՝ խիստ գաղտնիության պայմաններում։ Բեն Լադենի որդու գտնվելու վայրը հայտնի չէ։