Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կինը՝ Քերրի Սիմոնդսը, ապրիլի 28-ին Լոնդոնի NHS հիվանդանոցում նախատեսվածից շաբաթներ շուտ առողջ երեխա է ունեցել․ գրում է Daily Mail֊ը: Ասում են, որ պրն. Ջոնսոնը ողջ ընթացքում իր 32-ամյա կնոջ կողքին եղել է։

 

Որդին լույս աշխարհ է եկել վաղ առավոտյան։ Նրանց՝ Քերիի առաջին և Բորիսի վեցերորդ երեխայի անվտանգ լույս աշխարհ գալը ցնցել է հանրությանը, քանի որ միսս Սիմոնդսը պետք է ծննդաբերեր ուշ ամռանը, չնայած որ այս ժամկետը երբեք չի վավերացվել զույգի կողմից: Նրանք հղիության մասին հայտարարեցին փետրվարի 29-ին՝ այն բանից հետո, երբ վարչապետի ամուսնալուծությունը հաստատվեց Մարինա Ուիլերից, և նրանք մեկնեցին Սուրբծննդյան արձակուրդն անցկացնելու Կարիբյան կղզիներում: Զույգը պաշտոնապես շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի աձնակազմին «ֆանտաստիկ» աշխատանք կատարելու համար:

 
 
 
 
Հիշեցնենք, որ Բորիս Ջոնսոնը վարակվել էր կորոնավիրուսով և վաղուց արդեն ապաքինվել է։