Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նախարարների կաբինետի հետ՝ իր առաջին հանդիպման ընթացքում երկու գլխավոր խնդրի թվում նշել է Եվրամիությունից դուրս գալու գործընթացի հաջող անցկացումը, ինչպես նաեւ սոցիալական բարեփոխումների իրականացումը:
Բացելով իր առաջին նիստը՝ նա նշել է, որ կառավարության հանդեպ կանգնած են մի շարք մարտահրավերներ, որոնցից առաջինը «Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի հաջող անցկացումն է», որը «նշանակում է Մեծ Բրիտանիայի նոր դեր աշխարհում»:
«Բայց մեք պետք է աշխատենք նաեւ սոցիալական բարեփոխման վրա»,- ասել է վարչապետը:
Թերեզա Մեյը պաշտոնը ստանձնել է հուլիսի 13-ին, ինչից հետո մեկ օրից փոքր-ինչ ավելի ժամանակամիջոցում կազմել է կառավարություն՝ այնտեղ փոխելով հանգուցային պաշտոնները: Ամենավառ նշանակումներից մեկն է դարձել Լոնդոնի նախկին Էքսցենտրիկ քաղաքագլուխ Բորիս Ջոնսոնի նշանակումն արտգործնախարարության ղեկավարի պաշտոնում:
Նիստում նա նստած էր Թերեզա Մեյի կողքին, ինչը զարմանալի չէ, քանի որ հենց նա՝ Բրիտանիայի գլխավոր եվրասկեպտիկը, պետք է Եվրամիության հետ վարի բանակցություններ դուրս գալու շուրջը:
Հուլիսի 19-ին ավելի ուշ Ջոնսոնին սպասում են բանակցություններ, այդ թվում ԱՄՆ-ի պեքարտուղար Ջոն Քերիի հետ, ինչպես նաեւ ԵՄ-ի երկրների մի շարք նախարարների հետ հանդիպում՝ նվիրված Սիրիային, երեկոյան՝ Եմենին նվիրված հանդիպում տարածաշրջանի երկրների եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: