Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում փողոց դուրս եկած ցուցարարներն այսօր նորից փակել են նախարարների կաբինետի շինության մուտքը. գրում է УНН-ն:
Միաժամանակ, ՆԳՆ 4 ավտոբուս արգելափակել է Գրուշևսկայա փողոցի երթևեկությունը, որտեղ գտնվում է կառավարության շենքը:
Մոտավորապես 200 ցուցարար արգելափակել է կառավարության շենքի մուտքը Նեզալեժնոստի Մայդանի կողմից, ևս 20 ակտիվիստ արգելափակել է շենքը Գրուշևսկայա փողոցի կողմից: Ցուցարարները վանկարկում են' հեղափոխություն, և պահանջում են վարչապետ Ազարովի հրաժարականը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՈՒկրաինայի Գերագույն ռադան քնարկել էր կառավարության հրաժարականի հարցը, և քվեարկության արդյունքում վստահության քվե էր հայտնել Ազարովի կառավարությանը: