Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները լուրջ ծեծկռտուք են սկսել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ:

 

Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, մեղավորը «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցության ներկայացուցիչ Օլեգ Բառնան է, ով վարչապետի հրաժարականի համար ստորագրահավաք է անցկացնում:

 

Նա մոտեցել է ամբիոնին և փորձել գրկել Յացենյուկին ու դուրս բերել նրան: Տեսնելով դա՝ վարչապետի մոտ են վազել «Ժողովրդական ճակատից» մի շարք պատգամավորներ, ովքեր որոշել են պաշտպանել նրան, ինչի արդյունքում ծեծկռտուք է բռնկվել, որը տևել է մոտ երեք րոպե: