Ուկրաինայի նոր գումարման Գերագույն ռադայի նիստի ընթացքում առաջին կռիվը տեղի է ունեցել պատգամավորների միջև: Այս մասին հաղորդել է Hromadske.tv-ն:

 

Կռվի մասնակիցներն են եցել Սերգեյ Կապլինը, Յուրի Լևչենկոն, Վլադիմիր Պարասյուկը և Սեմյոն Սեմենչենկոն:

 

Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պատգամավորներից մեկը փորձել է ստիպել Պարասյուկին լռել' ասելով նրան. «Այստեղ քեզ համար «Մայդանը» չէ»: