Չորեքշաբթի օրը Գլենդելի «Hoover» միջնակարգ դպրոցում տեղի ունեցել ծեծկռտուք աշակերտների միջև:

Հրապարակվել է տեսանյութ, որի մեջ երևում է, թե որքան շատ աշակերտ է մասնակցել ծեծկռտուքին:

Աշակերտների խոսքերով՝ այս ծեծկռտուքը լարվածության արդյունք է, որը եղել է դպրոցի երկու խմբերի միջև:

Պարզվել է որ, ծեծկռտուքի հիմնական մասնակիցները եղել են հայ և ամերիկացի աշակերտներ:

Ժամանել են մեծ թվով ոստիկաններ և բերման ենթարկել աշակերտների մի մասին:

Որոշ ժամանակ անց նրանց բաց են թողել: