Ուկրաինայի Գերագույն ռադայում հակակոռուպցիոն կոմիտեի նիստի ժամանակ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը ոտքով հարվածել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Վասիլի Պիսնոյին, գրում է obozrevatel.com-ը:

 

Ժողպատգամավորին զայրացրել են պաշտոնյայի խոսքերն այն մասին, թե, իբր, նա Մայդանի համար ավելի շատ բան է արել, քան Պարասյուկը: 

 

Ծեծկռտուքից հետո հանձնաժողովի ղեկավար Եգոր Սոբոլևը փակել է նիստը:

 

Պարասյուկն անմիջապես հայտարարել է, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար և մեղադրել է Պիսնոյին՝ Լվովի մարզում մաքսանենգության «պաշտպանության» մեջ: