Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 10-ին հատել է Ուկրաինայի սահմանը: Այս մասին հայտնել է ժողովրդական պատգամավոր Իվան Կրուլկոն, որը եղել է Լեհաստանի սահմանին:
Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցները ճեղքել են ուկրաինական կողմում սահմանապահների շղթան, և Վրաստանի նախկին նախագահ և ուկրաինական Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ոտքով հատել է լեհ-ուկրաինական սահմանային անցակետը և մուտք գործել Ուկրաինա։
Նշենք, որ ուկրաինական քաղաքացիությունից զրկված Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 10-ին վերադառնալ Ուկրաինա:
Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով: Նա այս որոշումն ապօրինի է համարում: Իշխանությունները Սահակաշվիլիին զգուշացրել են, որ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նրան կարգելվի երկիր մուտքը, իսկ նրա ուկրաինական անձնագիրը կառգրավվի:
Կիրակի Օդեսայի նախկին նահանգապետը՝ լրագրողների և ուկրաինացի ընդդիմադիր պատգամավորների մեծ խմբի, այդ թվում՝ Յուլիա Տիմոշենկոյի ուղեկցությամբ լեհական Ժեշուվ քաղաքից ուղևորվել է նախապես ներկայացված ճանապարհորդության դեպի ուկրաինական տարածք:
Հիշեցնենք, որ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանի վրա բախում է տեղի ունեցել Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների և հակառակ ճամբարի ակտիվիստների միջև։
Հիշեցնենք նաև, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ նա ոչ հավաստի տվյալներ է ներկայացրել այն ստանալիս: