Ռուսաստանի Պետդումայի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ուկրաինայի մուտքը Եվրամիություն կարող է սպառնալ ԵՄ-ի գոյությանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն' հղում անելով Պուշկովի Twitter- ում արված հաղորդագրությունը:

 

«Հռոմի պապը տխուր գնահատական է տվել Եվրոպական Միությանը: Եթե Բրյուսելում ցանկանան ամբողջությամբ վերջ դնել ԵՄ-ի գոյությանը' լավագույն միջոցը Ուկրաինան դրա կազմի մեջ ընգրկելն է», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ ԵՄ եվրոպական քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է օգնել Ուկրաինային, սակայն Ուկրաինայի իշխանությունները պետք է պայմաններ ստեղծեն երկրում տնտեսական զարգացման համար: