Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի ներքին շուկա Մեծ Բրիտանիայի մուտքի պահպանման համար Լոնդոնի հետ բանակցություններում առաջին պլանի վրա պետք է դրվեն չորս հիմնական պայմաններ:

 

«Մենք բուլկիների չամիչների բաժանում թույլ չենք տա: Չորս հիմնական իրավունքները պետք է երաշխավորված լինեն՝ մարդկանց ուղեւորությունների ազատությունը, արտաքին առեւտրի ազատությունը, ծառայությունների փոխանակման ազատությունը, ֆինանսական հոսքերի ազատությունը»,-ասել է Մերկելը՝ Էսսենում ելույթ ունենալով Քրիստոնեադեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության համագումարում: Նրա ելույթն ուղիղ եթերում հեռարձակել են գերմանական հեռուստաալիքները:

 

«Միայն այդ ժամանակ մուտքը բաց կլինի ԵՄ-ի ներքին շուկա, դա կարող է մաքսիմա դառնալ Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններում»,-ասել է Մերկելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: