Եվրամիությունից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի համար կբարդանա մուտքը միության ներքին շուկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

 

«Եվրամիությունից դուրս կարգավիճակը կտարբերվի միության լիիրավ անդամի կարգավիճակից: Մեծ Բրիտանիան, լքելով Եվրամիությունը, դառնում է երրորդ երկիր և եվրոպական ներքին շուկային հասանելիություն կստանա միայն համաձայնեցված պայմանավորվածությունների դեպքում»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

 

Նա հավելել է, որ նման համաձայնագրեր կնքվել են Շվեյցարիայի, Նորվեգիայի և շատ այլ երկրների հետ: