Քրդերը կարող են մասնակցել Իրաքի նախարարների նոր կաբինետի ձևավորմանը, հայտնում է «Газета.Ru»-ն:

 

Ինչպես հայտնում է «Tert.am»-ը` հայտնի է դարձել, որ օգոստոսի 11-ին Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը խորհրդարանի փոխխոսնակ Հեյդար ալ-Աբադիին հանձնարարել էր նախարարների նոր կաբինետ ձևավորել: Դրանից հետո, սակայն, Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել էր իր հրաժարականի մասին:

 

Մինչ այդ ալ-Մալիքիի և քրդերի հարաբերությունները խիստ լարվել էին: Նախկին վարչապետը Քրդստանի իշխանություններին մեղադրել էր Իսլամական պետության զինյալներին հովանավորելու համար: Իսկ դրանից առաջ քրդերն ու Իրաքի իշխանությունները տարիներով ձգվող նավթային ու տարածքային խնդիրներ ունեին:

 

Նախկինում քրդերը պաշտոններ են ունեցել Իրաքի արտաքին գործերի, առևտրի, առողջապահության և տեղահանվածների հարցերով նախարարություններում: