ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը պետք Է Ուկրաինայի շուրջը ծագած հակամարտությունից դուրս գան այն կերպ, որ պահպանեն առավել կարեւոր միջազգային հարցերի գծով գործակցելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է ամերիկացի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախկին պետքարտու ղար Հենրի Քիսինջերը: МНЕНИЕ

 

«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերը պետք Է համընկնեն շատ հիմնախնդիրների, մասնավորապես, իսլամական ծայրահեղականության հարցում»,- հայտարարել Է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերի կոմիտեում կայացած ունկնդրումների ժամանակ: Ուստի, նշել Է նա, Ուկրաինայի շուրջն իրադրությունն անհրաժեշտ Է կարգավորել «այնպես, որ Ռուսաստանը երկարաժամկետ հեռանկարում մնա միջազգային հարաբերությունների մասնակից, որտեղ նա պետք Է Էական դեր խաղա»:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Մոսկվայի ներկայիս գործողություններն 91-ամյա քաղաքական գործիչը գնահատել Է որպես «այն պետությունների ռազմավարական կողմնորոշմանը մարտահրավեր նետելու» փորձ, «որոնք մի ժամանակ եղել են իր ուղեծրում»: