armsport.amՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին նշել, որ իրեն դուր է գալիս այն համակարգը, որի օգնությամբ խաղում է փարիզյան ակումբը, սակայն չի բացառում, որ առաջիկա ամռանը կհեռանա թիմից:
- Կմնամ Փարիզում, թե ոչ՝ կտեսնենք մրցաշրջանի ավարտին: Այստեղ լավ է, սակայն կան բաներ, որոնց մասին պետք է զրուցել ակումբի ղեկավարության հետ եւ որոնք անհրաժեշտ է փոխել, - Կավանիի խոսքերն է մեջբերում «L'Equipe» պարբերականը:
- Ցանկացած ֆուտբոլիստի համար հաճելի է խաղալ այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք են Զլաթան Իբրահիմովիչը, Տյագու Սիլվան, Տյագու Մոտան եւ Էզեկյել Լավեսին: Սակայն հարձակվողը, ով ընտելացել է գոլեր խփելուն, դժվար է վարժվել պաշտպանական գործողություններին: Պաշտպանությանն ուշադրություն դարձնելը միշտ իմ խաղի մասնիկն է եղել:
Բայց հիմա ստիպված եմ ավելի շատ ուշադրություն դարձնել դրան, իսկ դա խանգարում է, քանի որ այստեղ էի եկել այլ մտահղացումներով եւ թիմի կազմում եւ ակումբում իմ դերակատարության պատկերացմամբ: