Նորվեգիան կընդլայնի իր մասնակցությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, թագավորության պաշտպանության նախարարության հրապարակած հաղորդագրոթյան մեջ նշվել է, որ Իրաք կուղարկվեն 120 նորվեգացի ռազմական հրահանգիչներ, ովքեր մեկ տարվա ընթացքում կաշխատեն իրաքի ինքնապաշտպանական ուժերի զինպատրասվածությունը բարելավելու ուղղությամբ:

 

Նորվեգիայի վարչապետ Էրնա Սուլբերգը նշել է, որ Իրաքն ԻՊ-ի դեմ պայքարելու համար օգնության խնդրանքով դիմել է համաշխարհային հանրությանը, իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է համախմբված դաշինք:

 

«Իսլամական պետությունը» արդեն մի քանի ամիս է' սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:

 

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Այն 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

 

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է' պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ: