Ֆինլանդիայի իշխանությունները քննարկում են Իրաք 10-ից մինչև 30 ռազմական հրահանգիչ ուղարկելու հնարավորությունը: Դա կլինի երկրի ներդրումն Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի ղեկավարությամբ արևմտյան պետությունների կոալիցիայի գործողության մեջ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ֆիննական պաշտպանության նախարար Կառլ Հագլունդին:
«Ֆինլանդիային հարցրել են, թե արդյո՞ք նա մտադիր է մասնակցություն ունենալ»,- ասել է նա:
Հագլունդի խոսքերով՝ հրահանգիչներ ուղարկելու մասին որոշումը կկայացվի նոյեմբերի ընթացքում: Նրանք, ինչպես պարզաբանել է Հագլունդը, կօգնեն պատրաստել իրաքցի զինվորականներին, ովքեր պետք է կանխեն ԻՊ-ի առաջխաղացումը դեպի նոր տարածքներ:
Այս գործողությանն արդեն մասնակցում են Նորվեգիան, Դանիան և Գերմանիան:
Հագլունդն ընդգծել է, որ Ֆինլանդիան տվյալ իրավիճակում չի կարող մնալ դիտորդի դերում:
«ԻՊ-ի կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու սպանությունները տարբերվում են ծայրահեղ դաժանությամբ: Այս խմբավորումը գրավում է նոր տարածքներ», - ասել է նա: