Գերմանիան մտադիր է Սիրիա ուղարկել գերմանական բանակի 1,2 հազար զինվորի՝ «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարի համար: Փորձագետների կարծիքով՝ դա Գերմանիայի զինված ուժերի ամենագլոբալ տեղակայումն է սեփական սահմաններից դուրս:

 

Բունդեսվերի գլխավոր տեսուչ Ֆոլկեր Վիկերի խոսքով՝ այդ բոլոր զինվորները կժամանեն Սիրիայի ավիացիային և ռազմածովային ուժերին ծառայելու համար:

 

Հայտնի է, որ Գերմանիան նախատեսում է նաև ռմբակոծիչներ տեղակայել Սիրիայում՝ ԻՊ-ի դեմ պայքարում Ֆրանսիային աջակցելու համար: Ինչպես հաղորդել են The Wall Street Journal պարբերականի թղթակիցները, այդ կերպ Գերմանիան մի կողմ է դրել պացիֆիզմը և որոշել է իսլամիստների դեմ պայքարում կոալիցիայի մի մաս դառնալ: