Ֆրանսիան «Շառլ դե Գոլ» ավիակիր է ուղարկել Պարսից ծոց՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար, հայտնում է Agence France-Presse-ը:

 

Ինչպես հայտարարել են Պաշտպանության նախարարությունում, առավոտյան փետրվարի 23-ին սկսվում է ավիակիրի ինտեգրումը հակաահաբեկչական գործողության մեջ:

 

Ավիակիրի տեղադրումը թույլ կտա երկու անգամ կրճատել ռմբակոծիչների կողմից հաղթահարված հեռավորությունը՝ Հորդանանի և ԱՄԷ-ի ռազմակայաններից ԻՊ-ի դիրքերին հարվածներ հասցնելու համար: