Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի համար Ռուսաստանն ու Ֆրանսիան օպերատիվ տեղեկությամբ կփոխանակվեն, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ պայմանավորվել է փոխադարձաբար կիսվել առկա տեղեկություններով: Դա արվելու է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում գործողությունների համակարգման համար:

 

 

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայության և տեղեկատվության վարչությունը, կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ուրվագծել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ակտիվացման հեռանկարները: