Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը մտադիր է մոտ 1,2 հազար զինծառայողների ներգրավել Սիրիայում իրականացվող գործողությանը, որն ուղղված է ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիայի սատարմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԳԴՀ-ի ԶՈւ-ի ներկայացուցիչ Ֆոլկեր Վիկերը:
«Ռազմական տեսանկյունից, ինքնաթիռների և նավերի սպասարկման համար կպահանջվի մոտ 1200 զինծառայող»,-ասել է նա: Դրա հետ մեկտեղ, Սիրիայում իրականացվող գործողությունն ամենամասշտաբայինը կլինի ԳԴՀ-ի կողմից արտերկրում իրականացվող բոլոր գործողություններրի թվում: Ներկայում Գերմանիայի ՊՆ-ն վերլուծում է դրա մանրամասները:
Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից երեք շաբաթ անց Գերմանիայի կառավարությունը որոշել է արձագանքել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին միանալու Ֆրանսիայի նախագահի հորդորին: ԳԴՀ-ն մտադիր է Սիրիա ուղարկել «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ, ինչպես նաև այլ զինտեխնիկա: Վինկերի խոսքով, Գերմանիայի ԶՈւ-ն կարող է հատկացնել երկու «Տորնադո», որոնք կարող են տեղակայվել երկու տարբեր տարածքներում: «Այժմ մենք բանակցություններ ենք վարում Թուրքիայի և Հորդանանի հետ, որպեսզի դրանք տեղակայենք Ինջիռլիք Ամմանե բազաներում»,-ասել է նա:
Գերմանիայի զինուժի մասնակցությունը Սիրիայում իրականավցող գործողություններին այս պահին Վիկերն արդարացված է համարում: