Բելգիայի զարգացման համագործակցության գործակալության ջանքերով Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը' 187 200 հազար դեղաչափ:
Ինչպես տեղեկացնում է «Gavi.org» կայքէջը, այս մասին հայտնել է Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման եւ քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը:
«Համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է: Այս շաբաթ COVAX նախաձեռնության միջոցով Բելգիան AstraZeneca-ի 187 200 դեղաչափ է ուղարկում Հայաստանին: Ոչ ոք ապահով չի լինի, քանի դեռ բոլորը ապահով չեն»,- ասել է Մերիամե Կիտիրը: