Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափով պատվաստանյութ է ուղարկել Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ չհստակեցնելով, թե որ ընկերության արտադրած պատվաստանյութի մասին է խոսքը:
Նա տեղեկացրել է նաև, որ Հունգարիան ունի բավարար պատվաստանյութ՝ առաջին, երկրորդ ու երրորդ դեղաչափերով իր քաղաքացիներին պատվաստելու համար:
Հիշեցնենք, որ այսօր Հունգարիայի կառավարության միջնորդությամբ 5 հայ ռազմագերիներ են վերադարձել հայրենիք:
Նշենք, որ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանը խզել է իր դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ՝ 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, ինչը տեղի է ունեցել 7 միլիոն դոլարի չափով կաշառքի դիմաց: