Ջավախքի Դամալա գյուղի՝ Ռուսաստանում ապրող հայերի կողմից հավաքվել է ևս 60 հազար ԱՄՆ դոլար: Գումարն արդեն փոխանցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Սա արդեն 3-րդ փոխանցումն է: Հանգանակության 3 փուլերի ընթացքում ընդհանուր 175 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։